Այլ մարզաձևեր

22.05.2017

Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Մինսկում ավարտվեց մարզական եւ մարտական սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց առաջնությունը: Հայ մարզիկները եւս մի քանի տարբեր հարգի մեդալներ նվաճեցին, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Մարզական սամբոյում Արթուր Սահակյանը (62 կգ քաշային կարգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) եւ Արսեն Ղազարյանը (74 կգ)` բրոնզե: Մարտական սամբոյում Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) նվաճեց արծաթե մեդալ, իսկ Կոլյա Կարապետյանը (62 կգ) եւ Էդգար Մեհրաբյանը (90 կգ) զբաղեցրին երրորդ տեղը: Ավելի վաղ առաջնության չեմպիոն էր դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, մարզական սամբո), իսկ Հարություն Սարգսյանը (57 կգ, մարտական սամբո) դարձել էր բրոնզե մեդալակիր: Ընդհանուր հաշվարկով հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ:  
18.05.2017

Հայ ուշուիստները 8 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Մայիսի 17-ից 20-ը Թբիլիսիում ընթանում է ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչեւ 18 տարեկաններ) եւ պատանիների (մինչեւ 16 տարեկաններ) առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է ավելի քան 800 մարզիկ մայրցամաքի 28 երկրներից: Հայաստանի հավաքականը ներկայացնում է 14 ուշուիստ, որոնք մրցում են ցինդա (7 մարզիկ), տաոլու (շարժողական վարժությունների համալիր, 5 մարզիկ) եւ վին-չուն (2 մարզիկ) դիսցիպլիններում: Ավանդական ուշուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ հայ ուշուիստները վին-չունից երկու մեդալ են նվաճել` Կարո Կարապետյանը (65 կգ, մեծահասակներ) դարձել է արծաթե մեդալիր, իսկ Սայաթ Բաղդասարյանը արժանացել է բրոնզե մեդալի (մեծահասակներ, շարժողական վարժությունների համալիր): Սվետլանա Մոսոյանը նվաճել է տաոլուի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (մեծահասակներ), իսկ Արմեն Համբարձումյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը (մեծահասակներ): Ցինդայում մեր չորս մարզիկները մտել են եզրափակիչ եւ կպայքարեն ոսկե մեդալի համար. Նրանք են` Արսեն Բաղրյան (48 կգ, պատանիներ), Վարդան Դանիելյան (56 կգ, երիտասարդներ), Հայկ Գասպարյան (56 կգ, մեծահասակներ) եւ Ռեբեկա Բալասանյան (65 կգ, երիտասարդներ): Այսպիսով, անկախ եզրափակչի արդյունքներից, հայ ուշուիսներն ապահովել են ութ մեդալ: Եվրոպայի առաջնությունը կավարտվի մայիսի 19-ին, իսկ հաջորդ օրը կկայանա պարգեւատրման եւ մրցաշարի փակման արարողությունը:
06.05.2017

Զլատան Իբրահիմովիչն Անգլիայի երկրորդ ամենահարուստ մարզիկն է

Sunday Times-ը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի՝ մարզաշխարհը ներկայացնող ամենահարուստ մարդկանց ցանկը: Առաջին տեղում Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնն է՝ 131 մլն ֆունտ կարողությամբ: Ցանկը շարունակում են «Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստներ՝ Զլատան Իբրահիմովիչը (110 մլն) և Ուեյն Ռունին (93 մլն): Ավտոարշավորդ Ջենսոն Բատոնն(86 մլն) և գոլֆիստ Ռորի Մաքիլռոյը (82 մլն) եզրափակում են հնգյակը: Տասնյակում տեղ են գտել նաև թենիսիստ Էնդի Մարեյը, «ՄՅՈՒ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը, բասկետբոլիստ Լուոլ Դենգը և «Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
26.04.2017

Activision-ը հրապարակել է «Call of Duty WWII» վիդեոխաղի առաջին թրեյլերը (տեսանյութ)

Activision-ը այսօր հրապարակել է  «Call of Duty» վիդեոխաղի հերթական մասի թրեյլերը: Վիդեոխաղի ստեղծողները այս անգամ որոշել են վերադառնալ 20-րդ դար ՝ 2-րդ համաշխարհային պատերազմ: Թրեյլերը դիտելուց հետո պարզ է դառնում, որ գործողությունները տեղի կունենան Նորմանդիայում, Օմահա Բիչում: Ավելացնենք, որ խաղը լույս կտեսնի նոյեմբերի 3-ին:
26.04.2017

Բադմինթոնի ԵԱ. Լիլիթ Պողոսյանը պարտվում է առաջին խաղում

Դանիայի Կոլդինգ քաղաքում մեկնարկել է բադմինթոնի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի բազմակի չեմպիոն Լիլիթը Պողոսյանը պայքարը սկսեց 1/64 եզրափակչից: Հայ մարզուհու մրցակիցը Ֆինլանդիան ներկայացնող Նանա Վաինիոյինն էր: Համառ պայքարում Պողոսյանը զիջեց Օլիմիպիական խաղերի մասնակցին և դուրս մնաց հետագա պայքարից: Բադմինթոնի թիվ մեկ ռակետը մտադիր է ևս մի քանի օր մնալ և մարզումներ անցկացնել Կոլդինգում, այնուհետև մայիսի 1-ին մեկնել Դանիայի մեկ այլ քաղաք՝ Հոլբեկ, որտեղ բադմինթոնի Եվրոպայի կոնֆեդերացիայի հրավերով կմասնակցի  Centre of Excellence-ի մեկշաբաթյա ուսումնամարզական հավաքին՝ ծանոթանալով է գլխավոր մարզչի հետ, ինչպես նաև այնտեղի պայմաններին, որպեսզի սեպտեմբերից տեղափոխվի Դանիա։ «Շնորհակալ եմ բոլորին ինձ ոգևորելու համար։ Կներեք, որ չեմ կարողանում արդարացնել ձեր սպասելիքները։ Կյանքն ինձ համար էսպիսի լավ ու վատ օրեր է պատրաստում։ Վերջին երկու շաբաթը Հայաստանում իսկապես հրաշալի էր մարզումների առումով։ Իսկ ես կատարյալ չեմ, այս անհաջողությունն ինձ պահում է հավասարակշռության մեջ։ Ձեզ հետ իմ ճանապարհը կիսելով՝ ուզում եմ իմանաք, որ ոչ ոք կատարյալ չէ, ոչ ոք անհաջողություններից փախչել չի կարող, իսկ հայ մարզիկները բացառություն չեն։ Նույնիսկ եթե ամեն ինչ տալիս ես, թվում է՝ մարզումների ընթացքում հոգնածությունից ու ծանրաբեռնվածությունից ուշաթափվելու ես, կան բաներ, որ ուղղակի պիտի կատարվեն»,-գրել է Լիլիթը իր ֆեյսբուքյան էջում:
25.04.2017

Դահուկացատկի մրցահարթակ և ֆուտբոլային մարզադաշտ՝ նույն վայրում (լուսանկար)

«Ալպենսիա» դահուկացատկի մրցահարթակ՝ ձմռանը և «Գանգվոն» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտ ամռանը. այսպիսի անուններ է բաժին հասնում այս մարզական կառույցին տարվա տարբեր եղանակներին։ 2018թ. Պյոնգչանգի Ձմեռային Օլիմպիական խաղերն ընդունող մարզահամալիրներից մեկը ամառային եղանակին օգտագործվում է որպես ֆուտբոլային մարզադաշտ։ 11000 հանդիսական ընդունող մարզադաշտը, սակայն, ոչ միշտ է լի, քանի որ տեղի բնակչությունը այնքան էլ շատ չէ, իսկ ինքը մարզադաշտն էլ քաղաքից բավականին հեռու է ու անհարմար հաճախելու համար։ Այնուամենայնիվ, սա աշխարհի ամենահետաքրքիր և ունիվերսալ մարզական կառույցներից մեկն է։
25.04.2017

101-ամյա հնդիկ արագավազորդուհին դարձել է համաշխարհային խաղերի հաղթող (տեսանյութ)

Նոր Զելանդիայում ընթացող վետերանների համաշխարհային խաղերում 100 մ վազքի մրցմանը մասնակցում էր 101 տարեկան մի կին՝ Ման Կուրը: Վերջինիս հաղթելու համար անհրաժեշտ էր ընդամենը հասնել եզրագծին, քանի որ նա միակ մասնակիցն էր 100 տարեկանից բարձր մարզիկների խմբում: Ման Կուրին 100 մետրը հաղթահարելու համար պահանջվեց 74 վայրկյան՝ 1 րոպե և 4 վայրկյան ավելի, քան Ուսեին Բոլտի համաշխարհային ռեկորդն է: Սակայն, դա չի նվազեցնում 101-ամյա արագավազորդի ձեռքբերումը, ով թեթև աթլետիկայով սկսել է զբաղվել միայն 93 տարեկանում: 101-year-old Man Kaur wins 100 metres sprint at the World Masters Games in Auckland - earning her 17th gold medal https://t.co/KWahJevO7r pic.twitter.com/xfemuQdtLM — AFP news agency (@AFP) April 24, 2017
21.04.2017

Հայ սամբիստները 12 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Պրահայում շարունակվում է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: ՀԱՕԿ լրատվական բաժնի փոխանցմամբ, առաջին մրցումային օրը  հայ սամբիստները նվաճել են հինգ մեդալ: Բորիս Շատվերյանը (75 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ), հաղթելով բոլոր գոտեմարտերը, դարձել է Եվրոպայի չեմպիոն: Նարեկ Դալլաքյանն (60 կգ, Մ 18) արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վարսիկ Գրիգորյանը (52 կգ, Մ 18 ), Ֆելիքս Դանիելյանը (48 կգ, Մ 20), Վահագն Չալյանը (82 կգ, Մ 20) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին: Երկրորդ օրը հայ սամբիստները եւս 7 մեդալ նվաճեցին: Երիտասարդների պայքարում 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Արծաթե մեդալի արժանացան Կարեն Հովհաննիսյանը (81 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ) եւ Աննա Մկրտչյանը (+80կգ, Մ 20): Բրոնզե մեդալ նվաճեցին Գասպար Հայրապետյանը (52 կգ, Մ 18), Սերգեյ Պողոսյանը (65 կգ, Մ 18), Անի Տեր-Հարությունյանը (44 կգ, Մ 18), Արթուր Մանուկյանը (52 կգ, Մ 20): Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ: Առաջնությունը կշարունակվի մինչեւ ապրիլի 21-ը:
15.04.2017

Ստեփանակերտում ձեռքի գնդակի մարզահրապարակ է կառուցվում (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ մեկնարկել է հանդբոլի մարզահրապարակի կառուցումը, հայտնում է հիմնադրամի պաշտոնական կայքը: Ծրագիրն իրականացվում է ֆրանսիացի գործարարների ֆինանսավորմամբ: Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող մարզահրապարակը կունենա արհեստական խոտածածկով 800քմ դաշտ, 102 նստատեղ հանդիսատեսի համար, հանդերձարաններ: Մարզահրապարակի լուսավորումն ու կահավորումը կիրականացվեն արդի պահանջներին համապատասխան: Մարզադաշտը, որտեղ կարող են անցկացվել նաեւ ֆուտբոլի մարզումներ, կսպասարկի շրջակա դպրոցների ավելի քան 3000 աշակերտի: «Անհամբեր սպասում ենք, թե երբ պատրաստ կլինի մարզակառույցը: Ֆրանսիայի հանդբոլի հավաքականը երկար տարիներ աշխարհի առաջատարն է, եւ ով գիտե, գուցե արցախցի պատանի հանդբոլիստները դառնան վաղվա չեմպիոններ»,- ասում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը: 2014թ.-ին էլ ֆրանսիացի գործարարների միջոցներով Հիմնադրամը մինի ֆուտբոլի դաշտ է կառուցել Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում, որտեղ իր պարապմունքներն է անցկացնում Արցախի ֆուտբոլի ուժեղագույն թիմերից մեկը՝ Ճարտարի հավաքականը: Ճարտարի մանկապարտեզը եւս ֆրանսիացի բարերարների նվերն է համայնքին:
13.04.2017

Թռիչք դեպի տիեզերք՝ 5000 եվրո մրցանակային ֆոնդով

1961թ. ապրիլի 12-ը պատմական օր էր ողջ մարդկության համար՝ առաջին անգամ մարդը թռիչք կատարեց դեպի տիեզերք: 56 տարի առաջ Յուրի Գագարինը նոր էջ բացեց տիեզերքի յուրացման տարեգրությունում: Ապրիլի 12-ը ամբողջ աշխարհում նշվում է Դեպի տիեզերք մարդու թռիչքի օր: Այդ օրվա առթիվ ակցիա է անցկացվում նաև Միջազգային տիեզերակայանում՝ International Space Station (ISS) սլոտ-խաղում: 2027 ISS-ում ընթացող ակցիայի մրցանակային ֆոնդը կազմում է 5000 եվրո, իսկ մրցանակների թիվը սահմանված է 56, կրկին տիեզերական տոնի հետ կապված: Ակցիան գործում է ապրլի 12-ից 18-ը ներառյալ: Այդ ժամկետում մասնակիցները պետք է նշված խաղում կատարեն առնվազն 50 պտույտ: Խաղարկված յուրաքանչյուր 50 պտույտի դիմաց տրվում է խաղարկության մեկ տոմս: Ի դեպ, տոմսերի քանակի սահմանափակում չկա, ինչքան շատ 50 պտույտներ կատարվեն այնքան շահելու հավանականությունը կմեծանա: Իսկ հաղթողները ընտրվելու են պատահականության սկզբունքով: 5000 եվրո մրցանակային ֆոնդը նվազման սկզբունքով բաշխվելու է 56 մասնակիցների միջև: Գումարային մրցանակները կփոխանցվեն հաղթողների խաղային հաշիվների վրա՝ իրական գումարի տեսքով: Ուղևորվեք տիեզերք՝ պտույտներ կատարելով և մրցանակներ շահելով:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: