Օսկարը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

«Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»:

Իտալական ակումբը դեռևս առաջարկ չի կատարել տրանսֆերի վերաբերյալ, սակայն դիտարկում է ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման տարբերակը: Այս մասին գրում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Նշենք, որ «Չելսիի» ու Օսկարի պայմանագիրը գործում է մինչև 2019 թվականի ամառ:

Հավելենք, որ Sky Sports News-ի ներկայիս հաղորդավար ու The Times-ի նախկին աշխատակից Կավե Սոլեկոլը թվիթերյան իր էջում գրել է, որ «Ինտերն» այս տրանսֆերի համար արդեն իսկ կապ է հաստատել «Չելսիի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ