Օսկար. «Կոնտեն վստահություն է հաղորդել ինձ իմ ուժերի նկատմամբ»

«Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարը պատմել է, թե ինչ է փոխվել իր համար Անտոնիո Կոնտեի՝ թիմի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո:

«Նոր մարզիչ՝ նոր գաղափարներ, նոր մոտեցում, նոր փիլիսոփայություն: Կոնտեն վստահություն է հաղորդել ինձ իմ ուժերի նկատմամբ, և ես հուսով եմ՝ կշարունակեմ այսպես խաղալ:

Կարծում եմ՝ արդեն առաջընթաց ենք գրանցել նոր մարզչի հետ: Մեր նպատակն է ոչ թե լավագույնների շարք վերադառնալը, այլ ԱՊԼ-ում, Լիգայի գավաթում ու Անգլիայի գավաթում հաղթելը»,- Evening Standard-ը փոխանցում է Օսկարի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ