«Օսասունայի» դարպասապահը 2 րոպեում 2 11-մետրանոց է հետ մղել.(տեսանյութ)

«Օսասունայի» դարպասապահ Սալվատորե Սիրիգուն դեռ վերջերս հանդես էր գալիս ֆրասնիական ՊՍԺ-ի կազմում, իսկ այժմ պաշտպանում է իսպանական ակումբի դարպասները և իր մասին հիշեցնել տալիս ֆուտբոլային աշխարհին:

Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում Սիրիգուի թիմը պարտվում էր 0:3 հաշվով, իսկ խաղի վերջում մադրիդյան ակումբը վաստակեց միանգամից 2 11-մետրանոց հարվածի իրավունք:

30-ամյա դարպասապահը նախ հետ մղեց Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի հարվածը՝ թույլ չտալով նրան դառնալ հեթ- տրիկի հեղինակ, իսկ երկու րոպե անց թույլ չտվեց Թոմաս Պարտեյին հեղինակել ընթացիկ մրցաշրջանի իր առաջին գոլը:

Հիշեցնենք, որ Սիրիգուն նախորդ մրցաշրջանում վարձավճարով խաղում էր «Սևիլիայում» , իսկ այս ձմռանը հայտնվեց Լա Լիգայում վերջին տեղը զբաղեցնող «Օսասունայի» կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ