«Օսասունան» վերադարձել է Պրիմերա

«Օսասունա» ակումբը 2016/17թթ. մրցաշրջանում հանդես կգա Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում` Պրիմերայում:

Շաբաթ օրը «Օսասունան» Պրիմերա վերադարձի համար փլեյ-օֆֆի եզրափակիչում մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Ժիրոնային»: Թիմերի առաջին խաղում «կարմիրները» հաղթել էին 2-1 հաշվով: Արդյունքում, մեկամյա ընդմիջումից հետո «Օսասունան» վերադառնում է Պրիմերա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ