«Օմոնիա» թիմի ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում Երևանի «Բանանցը» հունիսի 30-ին «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի կիպրոսյան «Օմոնիա» ակումբի հետ:

Նիկոսիայի թիմի ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նշենք, որ «Բանանցի» ու «Օմոնիայի» միջև առաջին հանդիպումը մեկնարկելու է 20:00-ին: Այն ցուցադրվելու է «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ