Օբլակ. «ՉԼ-ի եզրափակիչում խաղալը բավարար չէ, պետք է հաղթել «Ռեալին»

«Ատլետիկո Մադրիդի» դարպասապահ Յան Օբլակը նշել, որ չի պատրաստվում բավարարվել միայն Չեմպիոնների լիգայի եզրափակչին մասնակցելով:

«Եզրափակչին մնացել է ընդամենը մի քանի օր և մենք սպասում ենք այդ խաղին: Մեր ֆուտբոլիստները երջանիկ են, որ մասնակցելու են այս հանդիպմանը, սակայն մեզ համար բավարար չէ խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, մենք պետք է հաղթենք «Ռեալին»: Հույս ունեմ, որ հանդիպումից հետո մենք մեզ ավելի երջանիկ կզգանք»,- Օբլակի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ