Օբլակ. «Ատլետիկոն» չի վախենում «Ռեալից»

Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը հայտարարել է, որ իր թիմը չի վախենում «արքայական» ակումբի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի դիմակայությունից:

«Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մեր մարզական կարիերայի կարևորագույն հանդիպումն է: Մենք երջանիկ ենք, որ եզրափակիչի ուղեգիր ենք նվաճել:

«Ատլետիկոն» պարտավոր է հաղթել: Մենք ուժեղ ենք և ոչ մի թիմից չենք վախենում»,- Marca-ն փոխանցում է Օբլակի խոսքը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ