Օբամեյանգի տրանսֆերի համար պայքարին միանում է ևս մեկ իսպանական գրանդ

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է իր թիմում տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին, հայտնում է իսպանական AS-ը:

Աղբյուրը փոխանցում է, որ մադրիդյան ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Օբամեյանգի հոր և գործակալի հետ:

Ավելի վաղ «Բորուսիայի» ղեկավարությունը հայտնել էր, որ չի պատրաստվում բաց թողնել թիմի գլխավոր ռմբարկուին այս ամառ: Դորտմունդցիները նշել էին նաև, որ չէին համաձայնի հրաժարվել ֆուտբոլիստից նույնիսկ 70 մլն եվրոյի դիմաց:

Նշենք, որ ֆուտբոլիստով հետաքրքրված էին նաև Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և մի շարք այլ ակումբներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ