Օբամեյանգը «Սան Սիրոյում» հետևել է «Ռեալի» չեմպիոնությանը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ներկա է եղել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպմանը:

Հետաքրքիր է, որ նախօրեին Գաբոնի հավաքականի գլխավոր մարզիչը, խոսելով այն մասին, թե ինչու Օբամեյանգը հավաքական չի հրավիրվել, ասել է, որ ֆուտբոլիստն անձամբ է խնդրել իրեն չընդգրկել հայտացուցակում, քանի որ զբաղված է ակումբը փոխելու գործընթացով:

Օբամեյանգը երբեք էլ չի թաքցրել «Ռեալում» հանդես գալու ցանկությունը: Բացի այդ, նա իր պապին է խոստացել, որ հանդես է գալու «արքայական» ակումբում:

18

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ