Օբամեյանգը պատրաստ է հեռանալ «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստ է լքել գերմանական ակումբը, տեղեկացնում է Daily Mirror-ը:

Ակնկալվում է, որ ֆուտբոլիստը կփոխի ակումբային գրանցումը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը»:

Մոտ ժամանակներս Օբամեյանգի գործակալը կսկսի բանակցություններ վարել: Գաբոնցի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 45 մլն. եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ