Օբամեյանգը մերժել է անգլիական գրանդ ակումբներից մեկի առաջարկը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, քանի որ նրա դեռ երազում է «Ռեալում» խաղալու մասին, հաղորդում է «bleacherreport»-ը՝ հղում կատարելով «Daily Mirror»-ին:

Աղբյուրը պնդում է, որ Օբամեյանգը բանակցությունների է վարել «Կարմիր Սատանաների» ղեկավարության հետ: Վերջիններս համաձայնվել են 60 միլիոն եվրո վճարել գաբոնցի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:

Նրանք խոստացել են Օբամեյանգին դարձնել ֆուտբոլի աստղ և վճարել շաբաթական 200 հազար եվրո աշխատավարձ: Բայց Օբամեյանգը սպասում է «Արքայական» ակումբի առաջարկին:

Ավելի վաղ Օբամեյանգը նշել էր, որ իր պապուն խոստացել է, որ մի օր խաղալու է «Ռեալում»:

Հիշեցնենք՝ դորտմունդյան ակումբի հարձակվողը հիանալի մրցաշրջան է անցկացնում: Օբամեյանգը ընթացիկ մրցաշրջանի 43 խաղերում դարձել է 38 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ