Օբամեյանգը «Բորուսիայի» նոր ռեկորդ սահմանեց

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, «Վոլֆսբուրգի» դեմ խաղում դառնալով դուբլի հեղինակ, Բունդեսլիգայի այս մրցաշրջանում իր գոլերի թիվը հասցրեց 25-ի:

Այսպիսով, գաբոնցի հարձակվողը դարձավ «իշամեղուների» առաջին խաղացողը 1980/81թթ. մրցաշրջանից ի վեր, որ կարողանում է մեկ մրցաշրջանում 25 գնդակ խփել Գերմանիայի առաջնությունում:

35 տարի առաջ նման ցուցանիշ արձանագրել էր Մանֆրեդու Բուրգսմյուլերը, ով մրցաշրջանն ավարտել էր 27 գոլով: Օբամեյանգը դեռ 2 խաղ ունի այս ռեկորդը գերազանցելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ