Օբամեյանգը «Բորուսիայի» հետ չի մեկնել Բեռլին

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը չի մասնակցի Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչի «Հերտայի» դեմ հանդիպմանը , որը տեղի կունենա այսօր:

Հիշեցնենք, որ հարձակվողը վնասվածք էր ստացել իր թիմի մարզման ժամանակ: Երեկ Թոմաս Տուխելը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Օբամեյանգը վնասել է աջ ոտքի մատը, բայց անպայման կմասնակցի «Հերտայի» հետ խաղին: Այնումենայնիվ գաբոնցի ֆուտբոլիստը իր թիմակիցների հետ չի մեկնել Բեռլին:

Օբամեյանգը այս մրցաշրջանում մասնակցել է 45 հանդիպման՝ խփելով 37 գնդակ և կատարելով 5 արդյունավետ փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ