Օբամեյանգը «Բորուսիայի» ղեկավարությանը հայտնել է իր՝ «Ռեալ» տեղափոխվելու ցանկության մասին

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»՝ հայտնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը թիմի ղեկավարությանը հայտնել է իր ցանկության մասին: Օբամեյանգը կարող է համալրել մադրիդյան թիմի կազմը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը:

Բանակցությունները հանգուցալուծումից դեռևս հեռու են, սակայն ակումբների ղեկավարության լավ փոխհարաբերությունները կարող են նպաստել տրանսֆերի կայացմանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ