Օբամեյանգը՝ Բունդեսլիգայի պատմության ամենաարդյունավետ աֆրիկացի

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայում:

«Բորուսիա» – «Վերդեր»(3:2) հանդիպմանը խփած գոլն Օբամեյանգի համար 23-րդն էր Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում: Այսպիսով՝ Օբամեյանգը դարձավ Բունդեսլիգայի պատմության ամենաարդյունավետ աֆրիկացին, որին հաջողվում է մեկ մրցաշրջանում այդքան գոլ խփել:

Մինչև այս ռեկորդը պատկանում էր Պապա Դեմբա Սիսեին, ով «Հանովերի» կազմում 2010/11թթ. մրցաշրջանում դարձել էր 22 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ