Օբամեյանգ. «Երազում եմ խաղալ Իսպանիայում»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հերթական անգամ հայտարարել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում: Նաև գաբոնցին նշել է, որ հավանում է անգլիական ֆուտբոլը:

«Հույս ունեմ, որ ամբողջ կարիերայիս ընթացքում կխաղամ թոփ-լիգաներում: Դա հիանալի կլիներ, բայց եկեք սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի: Երազում եմ Իսպանիայում խաղալու մասին: Այնտեղ իմ հարազատներն են ապրում, չնայած ես հիմա վայելում եմ գերմանական ֆուտբոլը»,- ասել է Օբամեյանգը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ