Օբամեյանգ. «Տվյալ պահին ոչ ոք չի կարող կանգնեցնել «Բորուսիային»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը շատ մեծ կարծիքի է իր թիմի մասին: Օբամեյանգը ասել է դա, երեկ «Վոլսֆբուրգի» նկատմամբ հաղթանակից հետո, որտեղ «իշամեղուները» 5-1 հաշվով ջախջախեցին մրցակցին:

«Միանշանակ ուրախ եմ իմ խփած 2 գնդակների համար: Մենք նորից ֆանտաստիկ խաղ ցուցադրեցինք և կարող ենք գոհ լինել: Չնայած, որ 2-րդ խաղակեսի սկզբում մենք խնդիրներ ունեինք և գնդակ բաց թողեցին: Սակայն դրանից հետո մեզ հաջողվեց հակահարձակումներով թելադրել մեր խաղը: Տվյալ պահին ոչ ոք չի կարող կանգնեցնել «Բորուսիան»,բայց մենք չպետք է բավարարվենք այսքանով»,- ասել է գաբոնցի հարձակվողը:

Երեկվա հաղթանակից հետո «Բորուսիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը, սակայն Թոմաս Տուխելի սաները մեկ խաղ ավել են անցկացրել 2-րդ հորիզոնականում ընթացող Մյունխենի «Բավարիայից»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ