Օբամեյանգ. «Ռեալի» հետ պայմանավորվածություն չկա, բայց…»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հերթական անգամ ակնարկել է, որ ցանկանում է դառնալ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։

«Ես «Ռեալի» հետ ոչ մի պայմանավորվածություն չունեմ, բայց… ես խոստացել եմ պապիկիս, որ մի օր հանդես կգամ «Ռեալում»։ Տեղափոխվե՞լ ՊՍԺ։ Ինչու՞ վերադառնամ Ֆրանսիա, եթե երեք տարի այդ առաջնությունում խաղացել եմ։ Ցանկանում եմ նոր զգացումներ ունենալ։ Կուզենայի խաղալ Իսպանիայի առաջնությունում ու վերջապես վայելել լավ եղանակը»,- ասել է 26-ամյա գաբոնցին beIN Sports-ին տված հարցազրույցում։

Նշենք, որ մասնագիտացված Transfermarkt պորտալը Օբամեյանգի տրանսֆերը գնահատում է 45 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանի 39 խաղերում նա դարձել է 33 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ