Օբամեյանգ. «Միլանի» դռներն ինձ համար բաց են»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է «Միլան» հնարավոր վերադարձի մասին:

Նշենք, որ Օբամեյանգը հանդես է եկել «Միլանի» երիտասարդական թիմում, սակայն այդպես էլ չի կարողացել տեղ գտնել հիմնական թիմում:

«Ինձ համար միշտ դժվար էր լսել, որ վարձավճարով այլ ակումբ եմ տեղափոխվում, չնայած թիմի ղեկավարության հետ հարաբերություններս միշտ էլ լավ են եղել:

Ադրիանո Գալիանին ինձ ասել է. «Եթե դու մի օր ցանկանաս «Միլան» վերադառնալ, իմացի՛ր, որ թիմի դռները բաց են քեզ համար»: Ես ասացի, որ ինձ համար դա միշտ մեծ պատիվ կլինի»,- Օբամեյանգի խոսքն է փոխանցում Corriere dello Sport-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ