Օբամեյանգ. «Մի օր կցանկանամ խաղալ «Ռեալում», բայց հիմա երջանիկ եմ Դորտմունդում»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյնագը  խոստովանել է, որ իրեն ամեն ինչ դուր է գալիս Դորտմունդում, սակայն ցանկություն է հայտնել մի օր հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում:

«Դորտմունդում մարդկանց խելքը գնում է ֆուտբոլի համար: Վերջին տարիներին մեր մոտ ամենաբարձրից միջին հաճախելիությունն է Եվրոպայում: Այս քաղաքը ապահով է  և իմ ընտանիքը զգում է այստեղ, ինչպես տանը:

Ես երբեք էլ չեմ թաքցրել, որ ցանկանում եմ ուժերս փորձել «Ռեալի» կազմում, բայց ես իզուր չերկարաձգեցի պայմանագիրս «Իշամեղուների» հետ մինչ 2020թ-ը: Ես շատ լավ ինձ այստեղ զգում»,- ընդգծել է աֆրիկացի ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ