Օբամեյանգ. «Իմ տեղափոխությունը մեկ այլ ակումբ չի լինի Մխիթարյանի տրանսֆերի պես»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը դժգոհ է մնացել այն ամենից, ինչը խանգարում էր Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:

«Չնայած այդ ամենին, բոլորը շատ գոհ են մնացել և կարող են հանգիստ խղճով իրար նայել: Խնդիրը նրա մեջ չէ, թե ինչպես ամեն ինչ ընթացավ: Կան բաներ, որ չպետք է բարձրաձայնվեին:

Նրանք, ովքեր գիտեն ինձ, հասկանում են, որ ես բաց և անկեղծ տղա եմ և ես այսպիսին կմնամ: Եթե մի օր խոսեն իմ տրանսֆերի մասին, ապա խոստանում եմ, որ ամեն ինչ հարթ կանցնի»,- ասել է Օբամեյանգը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ