Օբամեյանգ. «Հետևում եմ Ռոնալդուի խաղին և կարծում, որ արդեն եկել է իմ ժամանակը»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը պատմել է այն ֆուտբոլիստների մասին, որոնցով նա հիանում է:

«Մեծ ուշադրություն եմ դարձնում Կրիշտիանո Ռոնալդուի խաղին: Բացի այդ դիտում եմ տեսանյութեր Կրեսպոյի, Անրիի և Սոնիի Անդերսոնի մասնակցությամբ: Նաև ինձ հիացնում է Կալդերարոյի խաղաոճը: Իմ ժամանակն է եկել: Սակայն այն ինչ ես եմ անում, դա մեծ ու ծավալուն աշխատանքի շնորհիվ է»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում France Football-ը:

Ընթացիկ Բունդեսլիգայի մրցաշրջանում Օբամեյանգը անցկացրել է 25 հանդիպում, խփել 22 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ