Օբամեյանգ. «Դժվարանում եմ ասել աշխարհի լավագույն եռյակին»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ դժվարանում է նշել 2016թ. լավագույն երեք ֆուտբոլիստներին: Գաբոնցի հարձակվողը հայտնվել է լավագույն 50 ֆուտբոլիստների ցուցակում, որը կազմել էր Goal.com-ը:

«Դժվարանում եմ ընտրել տարվա լավագույն եռյակին: Չէ որ կան շատ լավ ֆուտբոլիստներ: Ռոնալդուն, Մեսին և Նեյմարը իսկապես հիանալի ֆուտբոլ են ցուցադրել, բայց Լուիս Սուարեսը նույնպես փայլեց և շատ գոլեր խփեց: Աշխարհում շատ լավ ֆուտբոլիստներ կան: Այդ իսկ պատճառով դժվարանում եմ ասել, թե ովքեր են 3 լավագույնները»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ