Օբամեյանգ. «ՉԼ-ի եզրափակիչը կլինի իսպանական, բայց կհաղթի «Ատլետիկոն»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարծում է, որ այս տարվա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կլինի իսպանական: Գերմանական ակումբի ֆուտբոլիստը վստահ է, որ եզրափակիչ խաղում հաղթանակ կտոնեն «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները:

«Ներկայիս «Ատլետիկոյի» ցուցադրած խաղը ինձ հիշեցնում է այն «Բորուսիային», որը հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Նրանց դժվար կլինի հաղթել: Կարծում եմ եզրափակիչում կխաղան իսպանական ակումբը, բայց ՉԼ-ի տիտղոսը կնվաճի Դիեգո Սիմեոենեյի թիմը»,- ասել է Օբամեյանգը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի կունենա «Բավարիա» – «Ատլետիկո» պատասխան հանդիպումը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ