Օբամեյանգ. «Չեմ ասել, թե միայն «Ռեալ» կտեղափոխվեմ»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հերքել է մամուլի կողմից իրեն վերագրված այն խոսքը, թե պատրաստվում է միայն «Ռեալ» տեղափոխվել:

«Ողջո՛ւյն, լրագրողնե՛ր: Պարզապես ցանկանում եմ ավելի հստակեցնել: Ամենուր կարող եք կարդալ, թե ես ասել եմ, որ «Բորուսիայից» միայն «Ռեալ» կտեղափոխվեմ: Ես այդպիսի բան չեմ ասել: Չգիտեմ՝ ով է խեղաթյուրել խոսքս, սակայն ցավում եմ, որ գրում են այն, ինչ ցանկանում են:

Ես Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ եմ: Բոլոր հարցազրույցների ժամանակ անկեղծորեն ասել եմ, որ «Ռեալ» տեղափոխությունն իմ մանկության երազանքն է, բայց ոչ ավելին: Շնորհակալություն»,- գրել է Օբամեյանգն իր թվիթերյան էջում:

2

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ