Օբամեյանգ. «Ամռանը «Բորուսիան» մերժեց այդ ակումբի առաջարկը»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որը նախորդ մրցաշրջանում խփեց 25 գոլ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մոտ էր «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխությանը: Սակայն փարիզյան ակումբի տրանսֆերային ցածր առաջարկից հետո բանակցություններն ավարտվեցին:

Հատկանշական է, որ  այդ ժամանակ լուրեր էին պտտվում միայն «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների մասին:

«ՊՍԺ-ին փոխանցել էին, որ բանակցություններ սկսի իմ հոր հետ, որը իմ գործակալն է: Սակայն դրա փոխարեն նրանք սկսում են ակումբի հետ բանակցություններ վարել, որը անմիջապես մերժում է նրանց առաջարկը և փակում բոլոր դռները:

Բանն այն է, որ ՊՍԺ-ն դորտմունդյան ակումբի պահանջած գումարից շատ ավելի ցածր էր համաձայն վճարել, ուստի բանակցությունները շատ արագ ձախողվեցին»,-պատմել է Օբամեյանգը RMC Sport-ի հետ զրույցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ