Նոյերը անվանել է Ֆրանսիայի հավաքականի ամենավտանգավոր ֆուտբոլիստին

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ընգծել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվեր Ժիրուի ֆուտբոլային բարձրակարգ որակները և մտավախություն հայտնել, որ ֆրանսիացին կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Գերմանիայի հավաքականի պաշտպանությունում:

«Ժիրուն շատ վտանգավոր է: Նա լավ է խաղում «2-րդ հարկում» և լուրջ խնդիրներ է առաջացնում կենտրոնական պաշտպանների համար: Բայց գիտենք նրան և լավ կպատրաստվենք:

Չեմ սիրում ուշադրությունս կենտրոնացնել մրցակցիր մի ֆուտբոլիստի վրա: Ֆրանսիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստներն էլ բարձր որակներ ունեն»,-ասել է Նոյերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ