Նովակ Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ դարձավ «Ռոլան Գարոսի» հաղթող

Ֆրանսիայում ավարտվեց Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոս» մրցաշարը: Տղամարդկանց մենախաղի եզրափակիչում հաղթողի տիտղոսը վիճարկեցին ATP վարկանիշային աղյուսակի 1-ին և 2-րդ համարները՝ համապատասխանաբար Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը:

Մենախաղն ավարտվեց 3:1 հաշվով՝ 3:6, 6:1, 6:2, 6:4: Առաջին սեթում շոտլանդացի Մարեյը կարողացավ հաջողության հասնել, սակայն հաջորդ 3 սեթերն ավարտվեցին Նովակ Ջոկովիչի վստահ հաղթանակով, որը մարզական կարիերայում առաջին անգամ նվաճեց «Ռոլան Գարոսի» հաղթողի կոչումը:

Հատկանշական է, որ Էնդի Մարեյը կարիերայում առաջին անգամ էր դուրս եկել մրցաշարի եզրափակիչ, իսկ Ջոկովիչն ավելի վաղ 3 անգամ պայքարել էր հաղթողի կոչման համար, որոնցից երկուսում նրան բաղձալի տիտղոսի ճանապարհին կանգնեցրել էր Ռաֆայել Նադալը, մեկում՝ Ստանիսլաս Վավրինկան:

Մենախաղի պատմության, ընթացիկ մրցաշարում թենիսիստների գրանցած արդյունքների և այլ հետաքրքիր վիճակագրական տվյալների մասին ինֆորմացիա կարող եք ստանալ այստեղ:



18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ