Norway Chess 2016. Լևոն Արոնյանի առաջին հաղթանակը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess 2016 շախմատային մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Այսօր տեղի են ունենում 7-րդ տուրի պարտիաները, որի շրջանակում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն սպիտակ խաղաքարերով առավելության հասավ ուկրաինացի գրոսմայստեր Պավել Էլյանովի նկատմամբ:

Նշենք, որ ընթացիկ մրցաշարում այս հաղթանակն Արոնյանի համար առաջինն է: Մյուս բոլոր պարտիաներն Արոնյանն ավարտել էր ոչ-ոքի արդյունքով:

7-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարը 4 միավորով ժամանակավորապես կիսում է 2-րդ հորիզոնականը Վեսելին Թոփալովի հետ:

Տուրի մյուս պարտիաներից ավարտվել են Վեսելին Թոփալով – Անիշ Գիրի(0,5:0,5) և Մագնուս Կարլսեն – Վլադիմիր Կրամնիկ պարտիաները: Վերջինի հաղթող է դարձել աշխարհի գործող չեմպիոնը: 7-րդ տուրից հետո Կարլսենն ունի 5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ