Norway Chess 2016. Լևոն Արոնյանի 5-րդ անընդմեջ ոչ-ոքին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess 2016 շախմատային մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

5-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանն սպիտակ խաղաքարերով մրցեց ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիեր-Լագրավի հետ: Պարտիան ավարտվեց 38-րդ քայլում ոչ-ոքի արդյունքով:

Այս պահի դրությամբ Արոնյանը 2.5 միավորով զբաղեցնում է 2-3-րդ հորիզոնականները: Տուրի մյուս պարտիաները դեռևս ընթանում են:

6-րդ տուրում Լևոնը սև խաղաքարերով ուժերը կչափի ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ