Norway Chess 2016. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց վերջին տուրում

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին է մոտենում Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարը:

9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց պարտիան հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ:

Արոնյանն այս մրցաշարում վաստակեց ընդհանուր 5,5 միավոր, որով այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Վերջին տուրի մյուս պարտիաները դեռևս ընթանում են: Ավելի ուշ կտեղեկացնենք դրանց արդյունքների մասին, որից պարզ կդառնա մրցաշարի հաղթողի անունը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ