Norway Chess 2016. Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին

Նորվեգիայում ավարտին է մոտենում Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Նախավերջին՝ 8-րդ տուրում Լևոն Արոնյանն սպիտակ խաղաքարերով ուժերը չափեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մեր հավաքականի առաջատարը կարողացավ առավելության հասնել Կարլսենի նկատմամբ:

8-րդ տուրից հետո Լևոն Արոնյանն իր ակտիվում ունի 5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը Մագնուս Կարլսենի հետ: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:

9-րդ՝ որոշիչ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ