Norway Chess 2016. Արոնյանը ոչ-ոքի խաղաց նաև 3-րդ տուրում

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess 2016 շախմատային մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Երրորդ տուրում Արոնյանն սպիտակ խաղաքարերով մրցեց չինացի Լի Չաոյի հետ: Պարտիան խաղաղ արդյունքով ավարտվեց 40-րդ քայլում:

Երրորդ տուրից հետո Լևոն Արոնյանը 1,5 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Այս պահին ընթացքի մեջ է Վլադիմիր Կրամնիկ – Անիշ Գիրի պարտիան, որի ավարտից հետո Լևոնը մրցաշարային աղյուսակում կնահանջի կա՛մ 1, կա՛մ 2 հորիզոնականով՝ պայմանավորված նշված պարտիայի ելքով:

Չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ