Norway Chess 2016. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրանդելիուսի հետ

Նորվեգիայում շարունակվում է Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարը: Այսօր տեղի են ունենում երկրորդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ տուրի շրջանակում սև խաղաքարերով ուժերը չափեց Նիլս Գրանդելիուսի հետ: Մեր հավաքականի առաջատարը երկրորդ տուրում ևս ոչ-ոքի խաղաց՝ շվեդ շախմատիստի հետ պարտիան խաղաղ արդյունքով ավարտելով 32-րդ քայլում:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանն սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի էր խաղացել Վեսելին Թոփալովի հետ: Երկրորդ տուրից հետո Լևոնն իր ակտիվում ունի 1 միավոր: Այս պահին առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է, ով երկրորդ տուրից հետո ունի 1.5 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ