Norway Chess 2016. Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess 2016 շախմատային մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերը չափեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Պարտիան ավարտվեց 49-րդ քայլում խաղաղ դաշինքով:

Չորրորդ տուրից հետո Արոնյանը վաստակել է 2 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

4-րդ տուրի շրջանակում ավարտվել են նաև Էլյանով-Թոփալով, Չաո-Կարլսեն պարտիաները, որոնցում ևս գրանցվել է ոչ-ոքի: Դեռևս ընթանում են Վաշիեր-Լագրավ-Կրամնիկ, Գրանդելիուս-Հարիկրիշնա պարտիաները:

5-րդ տուրում Լևոն Արոնյանն սպիտակ խաղաքարերով կմրցի ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիեր-Լագրավի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ