Norway Chess 2016. Արոնյանը կայծակնային 9 պարտիաներից հաղթեց 1-ում

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկեց Norway Chess 2016 մրցաշարը, որին մասնակցում է Լևոն Արոնյանը:

Արոնյանի մրցակիցներն են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկն ու Վեսելին Թոփալովը և գրոսմայստերներ Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը,  Լի Չաոն, Պավել Էլյանովը, Պենդալա Հարիկրիշնան և Նիլս Գրանդելիուսը:

Քիչ առաջ ավարտվեցին կայծակնային վիճակահանություն-մրցաշարի պարտիաները: Արոնյանն անցկացրած 9 պարտիաներից հաղթեց միայն մեկում: Հայաստանի հավաքականի առաջատարը պարտվեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, մյուս 7 պարտիաներում գրանցեց ոչ-ոքի արդյունք:

1-ին պարտիա՝ Արոնյան 1:0 Հարիկրիշնա

2-րդ պարտիա՝ Կրամնիկ 0,5:0,5 Արոնյան

3-րդ պարտիա՝ Արոնյան 0,5:0,5 Չաո

4-րդ պարտիա՝ Վաշիե-Լագրավ 0,5:0,5 Արոնյան

5-րդ պարտիա՝ Արոնյան 0,5:0,5 Գրանդելիուս

6-րդ պարտիա՝ Թոփալով 0,5:0,5 Արոնյան

7-րդ պարտիա՝ Արոնյան 0:1 Կարլսեն

8-րդ պարտիա՝ Արոնյան 0,5:0,5 Գիրի

9-րդ պարտիա՝ Էլյանով 0,5:0,5 Արոնյան

Norway Chess 2016. Կայծակնային վիճակահանություն-մրցաշար. արդյունքներ

  1. Մագնուս Կարլսեն – 7,5
  2. Անիշ Գիրի – 6,5
  3. Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 6
  4. Վլադիմիր Կրամնիկ – 6
  5. Լևոն Արոնյան – 4,5
  6. Պենդալա Հարիկրիշնա – 4
  7. Վեսելին Թոփալով – 3
  8. Նիլս Գրանդելիուս – 2,5
  9. Չաո Լի – 2,5
  10. Պավել Էլյանով – 2,5
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ