«Նոր Բալոտելին» հուսով է, որ հրավեր կստանա Իտալիայի հավաքականից

«Յուվենտուսի» 16-ամյա հարձակվող Մոյզե Քինը խոստովանել է, որ ցանկանում է օրերից մի օր առաջարկ ստանալ Իտալիայի հավաքականից:

Երիտասարդ հարձակվողը, որին արդեն անվանում են «նոր Մարիո Բալոտելի», այսօր առաջին անգամ հայտավորվել է Ա Սերիայի խաղի:

«Արմատներս Կոտ դ՛Իվուարից են, և դա ես երբեք չեմ մոռանա, սակայն ես ծնվել և մեծացել եմ Իտալիայում: Ուզում եմ պահպանել երկրի պատիվը բարձր մակարդակով»,- ասել է Քինը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ