Նոլիտոն պայմանագիր է համաձայնեցրել անգլիական գրանդ ակումբի հետ

«Սելտայի» հարձակվող Նոլիտոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:

Ինչպես տեղեկացնում է Televisio de Catalunya-ն, անգլիական ակումբը արդեն համաձայնություն է ձեռք բերել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ:  Իսկ The Guardian-ը հայտնում է, որ «քաղաքաբնակների» կազմը համալրելու դեպքում Նոլտինոն կստանա տարեկան  4 մլն եվրո աշխատավարձ:

Սակայն մանչեսթերյան ակումբը նախ և առաջ պետք է պայմանավորվածության հասնի «Սելտայի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերային  արժեքի շուրջ: «Ման Սիթին» առաջարկում է 15 մլն եվրո հարձակվողի դիմաց, մինչդեռ իսպանական ակումբը պահանջում է 20 մլն եվրո:

Հիշեցնենք՝ Նոլիտոն նախկինում հանդես էր գալիս «Բարսելոնայի» երիտասարդական թիմում և կատալոնական ակումբը կարող է վերադարձնել ֆուտբոլիստին 18 մլն եվրոյով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ