Նոլիտոն համաձայնության է հասել իտալական ակումբի հետ

«Սելտայի» հարձակվող Նոլիտոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Միլան»:

Ինչպես տեղեկացնում է El Mundo Deportivo-ն, իտալական ակումբը արդեն համաձայնության է հասել 29-ամյա ֆուտբոլիստի հետ և կառաջարկի վերջինիս 4 տարվա պայմանագիր:

Իր հերթին «Սելտան» պատրաստ է հրաժարվել  ֆուտբոլիստից 18 մլն եվրոյի դիմաց ոչ պակաս:

Նշենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իսպանացին մոտ էր «Բարսելոնա» վերադառնալուն, սակայն բանակցությունները ձախողվեցին:

Ընթացիկ մրցաշրջանում Նոլիտոն Լա լիգայում անցակցրել է 27 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ