Նոլիտոն բուժզննում կանցնի «Մանչեսթեր Սիթիում»

«Սելտայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Նոլիտոն այսօր՝ հունիսի 29-ին, կմեկնի Անգլիա «Մանչեսթեր Սիթիում» բուժզննում անցնելու համար, հայտնում է The Telegraph-ը:

Ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի կազմում հանդես էր գալիս ԵՎՐՈ-2016-ում, բայց 1/8 եզրափակչում Իտալիայից պարտություն կրելուց հետո (0–2) այժմ կարող է զբաղվել իր տրանսֆերային հարցերով: Ֆուտբոլիստի տեղափոխմամբ հետաքրքրված է Խոսեպ Գվարդիոլան, ով ծանոթ է Նոլիտոյին «Բարսելոնայում» համատեղ աշխատանքի ընթացքում:

Տրանսֆերային գումարը կկազմի 16.5 միլիոն եվրո: Նշենք, որ խաղացողը «Սելտա» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2.6 միլիոն եվրոյով 2013թ.-ին:

Անցյալ խաղաշրջանում Նոլիտոն «Սելտայում» անցկացրել է 29 խաղ, աչքի ընկել 12 գոլով և 7 գոլային փոխանցմամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ