Նոլիտոն՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթին» հաստատեց «Սելտայի»  հարձակվող Նոլիտոյի տեղափոխությունը մանչեսթերյան ակումբ:

«Քաղաքաբնակների» ղեկավարությունը 29-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրել է 4-ամյա պայմանագիր:

Տրանսֆերային գումարը կկազմի 16.5 միլիոն եվրո: Նշենք, որ խաղացողը «Սելտա» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2.6 միլիոն եվրոյով 2013թ.-ին:

Անցյալ խաղաշրջանում Նոլիտոն «Սելտայում» անցկացրել է 29 խաղ, աչքի ընկել 12 գոլով և 7 գոլային փոխանցմամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ