Նոլիտո. «Կգա այն օրը, երբ մենք կհաղթենք «Բարսելոնային»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Նոլիտոն «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում կայանալիք խաղից առաջ վստահություն է հայտնել, որ «Սիթիի» համար կգա այն օրը, երբ կկարողանա առավելության հասնել «Բարսելոնայի» նկատմամբ:

«Կգա այն օրը, երբ մենք կհաղթենք «Բարսելոնային»: Վաղը պայքարելու ենք հաղթանակի համար, քանի որ հաջորդ փուլ դուրս գալու համար կենսական նշանակություն ունի:

Հասկանում ենք, թե ինչպիսի մրցակցի դեմ ենք պայքարելու, սակայն ձգտելու ենք գոհացնող արդյունքի»,- Նոլիտոյի խոսքն է փոխանցում «Սիթիի» պաշտոնական կայքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ