Նիկո Ռոսբերգը՝ աշխարհի չեմպիոն

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը դարձավ Ֆորմուլա 1-ի չեմպիոն:

Աբու Դաբիի Մեծ մրցանակը Ռոսբերգն ավարտեց երկրորդ հորիզոնականում՝ պահպանելով ընդհանուր հաշվարկում առաջատարի դիրքը, Լյուիս Հեմիլթոնը նվաճեց Մեծ մրցանակը, սակայն մնաց երկրորդը:

Վերջնահաշվարկող Նիկո Ռոսբերգը 5 միավորով գերազանցում է թիմակից Լյուիս Հեմիլթոնին:

Այս մրցանակը Ռոսբերգի մարզական կարիերայում առաջինն էր: Գերմանացին «Մերսեդեսի» կազմում է 2014 թվականից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ