Նիկլաս Բենդտները մոտ է Անգլիա վերադառնալուն

Դանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Նիկլաս Բենդտները մոտ է Անգլիա վերադառնալուն:

Ինչպես հաղորդում է Sdna.gr-ը, «Նոթինգեմ Ֆորեստը» հետաքրքրված է 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում դանիացի ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Վոլֆսբուրգում», սակայն գերմանացիները  խզեցին վերջինիս հետ պայմանագիրը:

Հիշեցնենք, որ Բենդտները նախկինում հանդես է եկել Լոնդոնի «Արսենալի» կազմում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ