Նիկլաս Բենդտները հեռացվել է «Վոլֆսբուրգից»

«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Նիկլաս Բենդտները լքում է գերմանական ակումբը:28-ամյա ֆուտբոլիստի պայամանգիրը «Վոլֆսբուրգի» հետ լրանում էր 2017թ-ին: Սակայն ակումբը ժամանակից շուտ խզել է «Արսենալի» նախկին կիսապաշտպանի հետ պայմանագիրը: Ավելի վաղ Բենդտներին հեռացրել էին մարզումներից և խաղերից վատ վարքագծի պատճառով:

«Նիկլասը և մենք կարծում էինք, որ դանիացին երկար կմնա մեր կազմում: Երկու տարի անց ոչ՛ մեր, ոչ՛ էլ նրա սպասումները չարդարացվեցին, և անիմաստ կլիներ շարունակել մեր համագործակցությունը:

Սա լավագույն լուծումն է երկու կողմի համար: Մենք հաջողություն ենք ցանկանում Բենդտներին»,-նշել է գերմանականի ակումբի սպորտային տնօրեն Կլաուս Ալոֆը:

Հիշեցնենք՝ Դանիայի հավաքականի հարձակվողը Բունդեսլիգա էր երեկ «Արսենալից» 2014թ-ին ազատ գործակալի կարգավիճակով: Նա անցկացրել է 47 հանդիպում, խփել 9 գոլ գերմանական ակումբի կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ