Nike-ը թողարկել է նոր խաղակոշիկներ Ռոնալդուի համար

Հայտնի Nike ընկերությունը վաճառքի է հանել Կրիշտիանու Ռոնալդուին նվիրված շարքի հերթական` Mercurial Superfly CR7 Chapter II մարզակոշիկները: SoccerBible-ն հաղորդում է, որ մարզակոշիկների այս շարքը նվիրված է Ռոնալդուի կյանքի այն հատվածին, երբ նա լքում է իր հարազատ Մադեյրան և տեղափոխվում Լիսաբոն` սկսելու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կյանք:

Խաղակոշիկները վաճառքի են հանվել այսօր, և Ռոնալդուն անմիջապես շտապել է հայտնել այդ մասին Instagram-ի իր էջում: «Գնեք այսօր և կկարողանաք կրել դրանք ավելի շուտ, քան ես կհասցնեմ»,-գրել է Ռոնալդուն իր էջում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ