Nike-ը ցանկանում է համագործակցել «Ռեալի» հետ

Սպորտային հագուստ և պարագաներ արտադրող ամերիկյան ընկերություն Nike-ը ցանկություն է հայտնել համագործակցել «Ռեալի» հետ: Այս մասին հայտնում է իսպանական Ok Diario-ի լրագրող Էդուարդո Ինդան:

Ամերիկյան ընկերությունը առաջարկել է իսպանական գրանդին պայմանագիր, որի համաձայն «Ռեալը» տարեկան կստանա 120 մլն եվրո: «Ռեալը» 1998թ. համագործակցում է adidas-ի հետ, իսկ գերմանական ընկերությունից տարեկան ստանում է 40 մլն եվրո:

Ավելի վաղ adidas-ը ռեկորդային պայմանագիր էր ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Անգլիացիները տարեկան ստանում են 98 մլն եվրո: Nike-ը, ով նախկինում հանդիսանում էր ՄՅՈՒ-ի հովանավորը, որոշել է օգտվել այս հնարավորությունից և «Ռեալ»-ին ավելի շահավետ պայմանագիր առաջարկել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ