Նիգերիացի ֆուտբոլիստը հրաձգության զոհ է դարձել

Նիգերիական «Շուտինգ Սթարս» ֆուտբոլային ակումբի պաշտպան Իզու Ջոզեֆն Օկակա քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել է՝ հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ակումբի մամուլի ծառայությանը:

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը մահացել է պատահական գնդակից հիվանդանոցի ճանապարհին:

«Մեր աստղը հեռացավ, Ջոզեֆը հեռացավ: Հանգչի՛ր խաղաղությամբ, թող Աստված պահպանի քո ընտանիքը»,- գրված է թիմի պաշտոնական հաղորդագրությունում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ