«Նիցան» 41 տարի անց վերադառնում է Չեմպիոնների լիգա

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Նիցան» սեփական հարկի տակ առավելության հասավ «Նանսիի» նկատմամբ (3-1):

Այս հաղթանակի շնորհիվ Լուցիեն Ֆավրեի սաները ամրապնդեցին իրենց տեղը լավագույն եռյակում:  «Արծիվները» վաստակել են 74 միավոր՝ ետևում թողնելով «Լիոնին», որը 10 միավորով զիջում է «Նիցային»:

Այսպիսով, «Նիցան» կմասնակցի Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկությանը: Ֆրանսիական թիմը առաջին անգամ 1976 թվականից սկսած կմասնակցի ամենահեղինակավոր եվրոպական գավաթի մրցաշարին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ